Սեյրան Օհանյանը Քեթրին Լիչի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում հայ-բրիտանական համագործակցությանն առնչվող հարցեր
Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին' Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, Սեյրան Օհանյան ը բարձր է գնահատել պաշտպանական բնագավառում հայ-բրիտանական համագործակցության ներկայիս մակարդակը' շնորհակալություն հայտնելով դեսպան Լիչին Հայաստանում իր գործունեության ընթացքում այս ուղղությամբ ներդրած ջանքերի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից