Ես չէի կարող լինել Մեսսին, չէի կարող տանել դա. Մասկերանո
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն հայտարարել է, որ չէր ցանկանա լինել Լիոնել Մեսսիի փոխարեն:
Արգենտինայի հավաքականի խաղացողը նշել է, որ իր թիմակիցն ստիպված է ապրել մեծ ճնշումների ներքո:
«Ես չէի կարող լինել Մեսսին, չէի կարող տանել այդ ամենը: Կարծում եմ՝ յուրահատուկ մարդ պետք է լինել այդ անվամբ ապրելու համար: Չեմ պատրաստվում խոսել այն մասին, թե արդյոք Լեոն կխաղա՞ ազգային հավաքականում: Նա կարող էր արդարացում գտնել հավաքական չգալու համար, սակայն Մեսսին շարունակում է խաղալ ազգային թիմի համար»,- Մասկերանոյի խոսքը մեջբերում է TyC Sports-ը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մեսսին Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո հնարավոր է չխաղա ազգային ընտրանում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու