ՖԱՖ-ը Հայաստանի հավաքականի երկրպագուներին հրավիրում է Դանիայի դեմ հանդիպման նախախաղային մեծ երթին
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՖ ֆան ակումբը Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին հրավիրում է մասնակցելու մեծ միասնական երթին, որը կկայանա Հայաստան-Դանիա հանդիպումից առաջ:
«Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին /կարևոր չէ' որ տրիբունայի տոմս եք գնել/ Սեպտեմբերի 7-ին, ժամը 16:30-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ՝ մասնակցելու Հայաստան-Դանիա նախախաղային երկրպագուների միասնական մեծ երթին դեպի մարզադաշտ:
Բոլորս լինում ենք Ազգային հավաքականի մարզաշապիկներով, կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով:
Երթը կմեկնարկի 17:45, խաղի սկիզբը 20:00-ին է»,- ասված է ՖԱՖ-ի կողմից ստեղծված ֆեյսբուքյան իրադարձության տեքստում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու