Ավտովթար Վարդանանց-Նար-Դոսի փողոցների խաչմերուկում
Հայաստան
Սեպտեմբերի 7-ին, ժամը 05.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց-Նար-Դոս փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. մեքենան բախվել է գազատար խողովակին, որից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 TZ 177 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Դ. Շ.) հարվածել է մայթեզրի արգելապատնեշին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար