Արտակարգ դեպք` կառավարությունում. անվտանգության աշխատակիցը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Հասարակություն
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վաղ առավոտյան 1-03 շտապ օգնության բուժբրիգադը ՀՀ կառավարության վարչական շենքից Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու:
Այդ տղամարդը 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով գլխին: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Լ. Հովհաննիսյանը անվտանգության աշխատակից է:
Մանրամասն՝ այստեղ


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել