Նան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա Լոնդոնում Դևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրը Պայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքով Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենը Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. Փաշինյան Բրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութեր Բոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգը ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. Ալոյան Անտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունով Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրել 

Հայերի ժպիտն ամենամեծ մոտիվացիան է. Հենրիխ Մխիթարյանը՝ Դանիայի դեմ խաղից առաջ

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է մեր ընտրանու՝ Եվրոպայի 2016թ-ի առաջնության ընտրական փուլի ելույթների մասին:

Նշենք, որ մերոնք ընտրական փուլի վեց խաղում վաստակել են մեկ միավոր:

- Հայաստանի հավաքականը չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը և արդեն չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Ի՞նչն է անհաջողության պատճառը:

- Այո, հիմա հաստատ չենք գնա Ֆրանսիա: Կարծում եմ, սակայն, դա ունի նաև իր օբեկտիվ պատճառները, իսկ գլխավորը Հայաստանի ֆուտբոլի մակարդակն է: Որպեսզի ուժեղ հավաքական ունենաս, պետք է մանկապատանեկան ֆուտբոլի հստակ կազմակերպված համալիր լինի: Բացի այդ, պետք է ունենալ ուժեղ առաջնություն, որը նոր անուններ, նոր ֆուտբոլիստներ կբացահայտի: Մեզ մոտ ներքին առաջնությունը բարձր մակարդակի վրա չէ:

- Ինչպե՞ս կբացատրեք հավաքականի հիանալի ելույթները Եվրո 2012-ի որակավորման փուլում և հաջող խաղն Աշխարհի 2014թ-ի ընտրական փուլում:

- Համաձայն եմ՝ այդ ժամանակ լավ էինք խաղում և հետևաբար այլ արդյունք էինք ցուցադրում: Սակայն կա մեկ բայց: Չորս տարի առաջ հավաքականի առջև դրվել էր արժանապատվորեն խաղալու խնդիրը: Անհաջողության դեպքում ոչ ոք ֆուտբոլիստներին չէր մեղադրի խմբից դուրս չգալու մեջ: Երիտասարդ թիմը ոգեշնչվում էր և ցույց էր տալիս, որ կարող է հրաշքներ գործել: Չկար այն հոգեբանական ճնշումը, որը հիմա է: Եվրո 2016-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ մեր առջև հստակ խնդիր դրվեց՝ դուրս գալ խմբից: Դա մեծ ճնշում է գործադրում, բայց հիմա կարող ենք ասել, որ այն նաև խանգարում է խաղալ ամբողջ ուժով: Մեր թիմին մնացել է երկու խաղ անցկացնել՝ Դանիայի և Ալբանիայի դեմ՝ գումարած ֆրանսիացիների հետ ընկերական խաղը: Մրցաշարային դիրքն այժմ չի ճնշում մեզ, սակայն առավելագույնը կանենք այդ խաղերից յուրաքանչյուրում միավորներ վաստակելու համար: Մենք արդեն ապացուցել ենք, որ կարող ենք:

- Հնարավո՞ր է, որ նախորդ ընտրական խաղերում մրցակիցները լուրջ չէին վերաբերվում հայերին:

- Դրա մեջ ճշմարտության ինչ-որ բան կա, սակայն շատ աննշան: Ինչպես հայտնի է, թույլ թիմեր գրեթե չեն մնացել: Յուրաքանչյուրը դաշտ է դուրս գալիս հստակ առաջադրանքով՝ հաղթել: Մենք պարզապես լավ էինք խաղում, իսկ արդյունքը համապատասխանում էր խաղին:

- Ընտրական փուլում Հայաստանի հավաքականը կադրային կորուստների պատճառով չկարողացավ հավաքել օպտիմալ կազմ: Դա խանգարե՞ց թիմին բարձր մակարդակով խաղալուն:

- Եթե շատ եք ցանկանում անհաջողությունների պատճառ գտնել, ապա դա կարելի է դրանցից մեկը համարել: Սակայն կարծում եմ՝ վնասվածք ստացած ֆուտբոլիստներին փոխարինողները պետք է խաղան ոչ ավելի վատ: Միշտ էլ ինչ-որ մեկը ռիսկի է դիմում խաղը բաց թողնել, դա չի կարող արդարացում լինել:

- Սերբիայի դեմ հանդիպմանը խաղում էիք հենակետային կիսապաշտպանի դիրքում: Շատ փորձագետների կարծիքով՝ դա միայն նվազեցրեց թիմի հարձակման ուժը, որին չէր բավականացնում առջևում ագրեսիվությունը:

- Այդ հարցը պետք է տալ մարզչին: Դաշտ դուրս գալով՝ ձգտում եմ օգնել թիմին և կարևոր չէ, թե որ դիրքում եմ խաղում: Իհարկե, ինձ ավելի լավ եմ զգում ենթահարձակվողի դիրքում: Սակայն եթե թիմը կազմի հետ կախված խնդիրներ ունի, ընտրության չես անում: Մարզիչը փորձում է նման վերադասավորմամբ ամբողջ թիմի խաղը կարգավորել, իսկ ես փորձեցի առավելագույնս օգտակար լինել նաև հենակետայինի դիրքում:

- Հայաստանի հավաքականը խմբում դեռ հաղթանակ չունի: Դա հոգեբանորեն չի՞ ճնշում խաղացողներին:

- Չեմ կարծում: Մենք Իսպանիան, Ֆրանսիան կամ էլ Գերմանիան չենք, որպեսզի ամաչենք, եթե չենք հաղթել վեց կամ յոթ խաղում շարունակ: Իհարկե, եթե երկար ժամանակ չես հաղթում, ճնշումը մեծանում է: Չեմ կարծում, որ Դանիայի դեմ խաղում մեր ֆուտբոլիստների վրա կազդի դա: Պետք է յուրաքանչյուր նոր օր ձգտել հաջողության հասնել և սեպտեմբերի 7-ը չպետք է բացառություն լինի:

- Հիմա շատերը կասկածում են, որ նման արդյունքներից հետո իրական է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին մոտիվացնելը: Չնայած խմբում ձախողված ելույթներին՝ թիմը մոտիվացիա ունի՞:

- Տարբեր մարդիկ խոսում և մտածում են տարբեր կերպ: Անձամբ ինձ համար հավաքականում մոտիվացիան միայն հաղթանակն է: Երբ մենք հաղթում ենք, ապա բոլոր հայերի դեմքերին ժպիտ է առաջանում, փողոցներում երաժշտություն է հնչում, մարդիկ տոնում են մեր հաջողությունը՝ ինչպես իրենց անձնական հաղթանակը: Ի՞նչ կարող է դրանից լավ լինել: Հենց այդ ժպիտներն էլ ինձ համար ամենամեծ մոտիվացիան են:

- Սերբիայի հետ անհասկանալի խաղից հետո, ի՞նչ կարելի է ակնկալել դանիացիների դեմ խաղից:

- Սպասում եմ, որ մենք ավելի լավ ելույթ կունենանք, քան Սերբիայի դեմ խաղում: Հավատում եմ, որ արդյունքը Հայաստանի հավաքականի համար դրական կլինի: Պետք է մեր խաղը պարտադրենք հակառակորդին:

Եվրոպայի 2016թ-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանԴուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքովՊերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենըՀարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. ՓաշինյանԲրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութերԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշԲոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգըՈւկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. ԱլոյանԱնտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունովՈւգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրելՄարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեցՄերձավոր Արևելքի հակամարտությունը բարդացրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը․ ԱՄՀ Մոսկվայի կոշտ պահանջը, Բաքվի նոր պայմանը․ Փաշինյանին ի՞նչ է սպասվում Պուտինի հետ հանդիպմանըMoncler-ի նոր հավաքածուի դեմքը Ուորհոլի կինոյի աստղն էԿոստա Ռիկան թույլ չի տվել Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մուտք գործել երկիր՝ նրան մեղադրելով «ահաբեկչության հետ կապերի» մեջՎակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտելԹուրք երկրպագուները «Բեշիքթաշի» խաղին «շատ կեղտոտ» պաստառներ էին տանում․ Վրաստանի ՆԳ նախարար Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը ՀայաստանումVolkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ինՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումըՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. ՎարդեւանյանՎրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներինՖրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական էՌումինիան Գերմանիային խնդրել է ավելի շատ զինվորականներ ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև Հեռախոսի հետևն էլ էկրան ունի․ HONOR 700-ը վաճառքում էԲունդեսթագն ընդունել է Մերցի բյուջեն․ 210,4 միլիարդ եվրո՝ նոր պարտքՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթովՊուտինը նոր «Պերմ» ատոմային ստորջրյա հածանավը համաշխարհային նշանակության զենք է անվանել Թմրակարտելներ և կիբեռսպառնալիքներ․ Ռուբիոյի ուղերձը ՏիրանայինՍկանդալային բացահայտում․ Սամվել Կարապետյանի նոր գործը նախապես էր ծրագրված, սպասել են հարմար պահի. ՎարդեւանյանԿարծում եմ՝ Վրաստանը հասկացել է մեր ուղերձը. Թուրքիայի արտգործնախարար Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է ԲաղդադինՃապոնիայում 2027 թվականին ավտոմեքենաների նոր ապրանքանիշ կհայտնվի Դժվար պահին ընկերոջ կողքին լինելը բարոյական պարտք է․ Արսեն Հարությունյանն աջակցություն է հայտնել Դավիթ Համբարձումյանին Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի՝ 2027 թվականի նոր վարկը․ ՖիցոԱՄՆ զինված ուժերն Օմանի ծոցում շարքից հանել են ծովային շրջափակումը ճեղքելու փորձ կատարած չորաբեռնանավըՌուսաստանը հզոր միջուկային սուզանավեր կառուցող քիչ երկրներից է․ ՊուտինՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՎրաստանում երկու մարդու են ձերբակալել՝ Ադրբեջանի սահմանով թմրшնյութ տեղափոխելու համար Քուվեյթի հարվածի մեջ կասկածում են Կիևին․ իրանցի նախկին խորհրդականի վարկածը
Ամենադիտված