OpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքին Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասին Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին Flydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել Ավիվ Տիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ Փաշինյան Ինչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Կոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է 

Հայաստանն ինտերնետային մամուլի ազատության առումով աշխարհում 28-րդ տեղում է

Հասարակություն

Երևանում անցկացվում է Հայկական ինտերնետ կառավարման առաջին համաժողովը, որի ուշադրության կենտրոնում են համացանցային անվտանգության, ցանցային չեզոքության, համացանցում հեղինակային իրավունքների պաշտպանության և այլ հարցեր: Սեպտեմբերի 7-8-ին անցկացվող համաժողովն իրականացվում է Ինտերնետ կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ինտերնետ հանրություն» ՀԿ համագործակցությամբ։

Համաժողովին տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը շեշտեց ցանցային անվտանգության և ցանցային չեզոքության ապահովումը: «Ցանցային չեզոքությունն այն հիմնահարցերից է, որ այսօր տարբեր երկրներում գտնվում է քաղաքականություն մշակողների ու կարգավորող մարմինների ուշադրության կենտրոնում: Ցանցային չեզոքության հստակ սահմանումները տարբեր են, բայց համահունչ են Հայաստանում ընդունված սկզբունքների հետ»,- ասաց Գագիկ Թադևոսյանը' հավելելով, որ այդ սկզբունքի կիրառումը երաշխիք է երկրում դեմոկրատական զարգացման ու ազատ մրցակցության խթանման համար:

Նրա խոսքով` շարժական ցանցերի հնարավորությունները ոչ միշտ են բավարար ցանցի չեզոքությունն ապահովելու համար, ինչը պայմանավորված է բջջային կապի համար տրամադրված հաճախականության շերտերի սահմանափակ լինելու հետ: «Այս հարցն այսօր ամենաքննարկվողն է տարբեր երկրներում, որտեղ հեռահաղորդակցության ենթակառուցվածքներն առավել զարգացած են: Կարելի է ասել, որ Հայաստանը գտնվում է այդ երկրների շարքում, որոնցում բնակչության 99 տոկոսն հնարավորություն ունի միանալ ինտերներտին' 3G արձանագրությամբ»,-փաստեց փոխնախարարը:

Նա հույս հայտնեց, որ անցկացվող համաժողովը կօգնի, որպեսզի գտնվեն լուծումներ անվտանգ և չեզոք համացանցն իրականություն դարձնելու համար:

Անդրադառնալով համացանցի լայն սփռման պայմաններում նոր մեդիաների դերի բարձրացմանը' Գագիկ Թադևոսյանը նկատեց, որ այսօր դրանք դարձել են ավանդական լրատվության մրցակից: «Հարկ է նշել, որ Հայաստանը մամուլի ազատության տեսանկյունից ինտերնտում զբաղեցնում է 28-րդ տեղը: Սա հնարավոր է դարձել նոր մեդիաների առկայության և Հայաստանում դրանց ազատ զարգացման շնորհիվ»,- նշեց փոխնախարարը:

«Հայաստանի ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը, անդրադառնալով փաստին, որ համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, նշեց, որ մի քիչ ուշացել են այդ հարցում, քանի որ այլ երկրներ արդեն մի քանի անգամ անցկացրել են: «Պետք է նշեմ, որ որոշ հարցերում էլ մենք առաջատար ենք, քանի որ կարողացել ենք ստեղծել բազմաշահառու ներկայություն: Մեզ հաջողվել է ստեղծել կառավորման այնպիսի հանձնաժողով, որը կարող է խոսել հանրության անունից ու որոշումներն էլ ընդունել հենց նրանց անունից: Ինտերնետի համաշխարհային կորպորացիան, որը զբաղվում է ինտերնետի անուններով ու հասցեներով, քարոզում է բազմաշահառու մոտեցումը համաշխարհային ինտերնետի կառավարման համար»,-ասաց Իգոր Մկրտումյանը:

«Հայաստանի ինտերնետ հանրության» նախագահի խոսքով' համաժողովի նպատակն է քննարկել և ուրվագծել մի քանի կարևոր խնդիրների լուծումները: Այդ խնդիրներից մեկը, ըստ նրա, Հայաստանի համացանցային տիրույթում փոքր ու միջին բիզնեսի շատ քիչ ներկայացվածությունն է: «Մեզ մոտ ՓՄՁ ընդամենը 23 հազար դոմեն է գրանցված, մինչդեռ Լիտվայում, Լեհաստանում 80-100 հազար դոմեն: Մենք 4-5 անգամ հետ ենք այդ երկրներից»,- նկատեց բանախոսը:

Նրա կողմից նախանշված հաջորդ կարևոր խնդիրը համացանցում անվտանգության հարցերն են: «Մենք պետք է ման գանք համընդհանուր լուծումներ, որպեսզի մասնագետների սակավության դեպքում էլ կարողանանք պայքարել նշյալ խնդիրների դեմ»,- նշեց Իգոր Մկրտումյանը' անդրադառնալով նաև համացանցում հեղինակային իրավունքների պաշտպանության հարցին:

Ինտերնետ հանրության եվրոպական Բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը, հայ գործընկերներին միանալով ինտերնետային կապի միջոցով, հավաստեց, որ ընթանում է շատ կարևոր իրադարձություն: «Հայաստանի ինտերնետ հանրության» հետ 2014-ին հաստատված օրակարգով մեր աշխատանքը ընթացել է շատ արդյունավետ, դուք լավ արդյունքների եք հասել»,-ասաց Դոնկը:

Նրա խոսքով' ողջ համաշխարհային հանրությունը ներկայում կանգնած է լուրջ ճգնաժամերի առջև, որից էլ բխում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անվտանգության, զանգավածային տեղեկատվության, ցենզուրայի հարցերը: «Համացանցը ոչ միայն հնարավորություններ է տալիս, այլև խնդիրներ է իր հետ բերում: Ոչ մի առանձին շահառու չի կարող լուծել այս խնդիրները, միայն համատեղ ջանքերով կարող ենք տալ երկարատև լուծումներ»,-նկատեց Ֆրեդերիկ Դոնկը:

Նա տեղեկացրեց, որ այս տարվա վերջին կայանալու է մեծ գագաթնաժողով, որի ժամանակ քննարկվելու են ինտերետային կապի և կառավարման հիմնահարցերը: «Հուսանք այդ հարցերը կքննարկվեն նաև Երևանում: Անհամբերությամբ սպասում եմ, թե ինչ արդյունքներ են տալու ձեր քննարկումները»,-հույս հայտնեց Դոնկը:

ICANN նախագահ և տնօրեն Ֆադի Շեհադեն կարևորեց «.հայ» հայատառ դոմենի իրագործումը: «Ես ղպտի եմ, ու ինձ համար շատ գնահատելի է, թե ինչպես եք դուք մտածում ձեր լեզվի մասին, ցանկանում պահպանել ձեր գեղեցիկ այբուբենը` «.հայ» դոմենի միջոցով փորձելով այն առաջ տանել ու դարձնել համաշխարհային դոմենային համակարգի կարևոր մասնիկ»,-նշեց Ֆադի Շեհադեն:

Երկօրյա համաժողովի ընթացքում սպասվում են զեկույցներ Հայաստանի հանրային թվային գրադարանի, իրերի ինտերնետի, ինտերնետում երեխաների պաշտպանության, մտավոր սեփականության և ինտերնետի նյութերին անարգել հասանելիության թեմաներով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
OpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինԿապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինԱդրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարըԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին
Ամենադիտված