Բունդեսլիգայում մրցակցություն չկա. «Բավարիան» չեմպիոն կլինի դեռ 10 տարի. Մագատ
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը հայտարարել է, որ մյունխեյան թիմը Գերմանիայի առաջնությունում մրցակիցներ չունի:
«Եթե ցանկանում են Գերմանիայի առաջնությունը Եվրոպայում ավելի մրցունակ դարձնել, ապա անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել: Այժմ Բունդեսլիգայում բացակայում է մրցակցությունը: «Բավարիային» պարզապես հնարավոր չէ գերազանցել և այս ակումբը երկրում չեմպիոն կլինի դեռ 10 տարիների ընթացքում»,-Մագատի խոսքը մեջբերում է Sport1-ը:
Մագատը մյունխենյան թիմը գլխավորել է 2004-2007թթ-ին: Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ հաղթել է Բունդեսլիգայում և երկու անգամ էլ Գերմանիայի գավաթի խաղարկությունում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու