Եթե ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ռոնալդուին` պետք է մեկ միլիարդ վճարի. Պերես
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ առաջիկայում հրաժարվել Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններից և հավելել է, որ, եթե ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել պորտուգալացուն, ապա պետք է վճարի մեկ միլիարդ եվրո:
«Ամեն ինչ շատ պարզ է, եթե ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ռոնալդուին, ապա ստիպված է վճարել մեկ միլիարդ եվրո (պորտուգալացու հրաժարագինը): Ֆուտբոլում հեշտ չէ ինչ-որ բան կանխատեսելը, բայց մենք մտադիր չենք հրաժարվել պորտուգալացուց 2016թ-ին: Նրա պայմանագիրմ ակումբի հետ ուժի մեջ է երեք տարի: Չեմ պատկերացնում «Ռեալն» առանց Ռոնալդուի նա ակումբի դեմքն է, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Իհարկե, Մեսսին էլ է ինձ դուր գալիս, բայց Ռոնալդուն, այնուամենայինիվ, ավելի շատ», – Պերեսի խոսքը մեջբերում է Cadena COPE-ն:
Նշենք, որ ամռանը Ֆրանսիայի չեմպիոնները Ռոնալդուի համար առաջարկում էին 150 մլն եվրո:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու