Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ
Հասարակություն
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը սեպտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է եմեկ րկրաշարժ, որն զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից: Երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 27 կ մ դեպի հարավ-արևելք, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ (մագնիտուդ 5.4): Ստորգետնյա ցնցումները, մասնավորապես, զգացվել են Ստեփանակերտ քաղաքում և Տավուշի մարզի Այգեձոր ու Չորաթան գյուղերում՝ 4-5 բալ, Իջևան ու Նոյեմբերյան քաղաքներում՝ 4 բալ, Վանաձոր, Ստեփանավան, Երևան և Կապան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հետևել է 3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7, 3.0 և 3.4) երեք հետցնցում:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ, որից երկուսը' 3 և 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3 և 3.2), Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած 4 և 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.2 և 3.3) սեյսմիկ իրադարձությունների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայում՝ Չալդրան քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Նույն օրը 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ է գրանցվել Վրաստանում՝ Քութայիս քաղաքից 34 կմ դեպի հարավ-արևելք: Սեպտեմբերի 7-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.5) սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Դողուբայազեթ քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևմուտք: Հաջորդ օրը 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքից 29 կմ դեպի հարավ:
Տարածաշրջանից դուրս 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել սեպտեմբերի 7-ին Նոր Զելանդիայի Կերմանդեկ կղզիներից դեպի հարավ: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել