ՀՀ ԱԳՆ-ն Ղրիմի ղեկավարին ՀՀ այցելելու պաշտոնական հրավեր չի ուղարկել
Արտաքին Քաղաքական
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ղրիմի ղեկավարությանը, մասնավորապես, Սերգեյ Աքսյոնովին այցի պաշտոնական հարվեր չի ուղարկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված այն լուրերին, թե Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը ժամանելու է Հայաստան՝ մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին:
Ըստ Քոչարյանի' ՌԴ անձնագիր ուենցող յուրաքանչյուր ոք հանգիստ կարող է գալ Հայաստան: «Բայց հրավեր չի եղել: Իսկ համաժողովին վերաբերող այլ, ավելի մանրամասն հարցերին կարող է պատասխանել տարածքային կառավարման նախարարությունը»,- ասաց փոխնախարարը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին