Ալցհայմերի հիվանդությունը կարող է վարակիչ լինել. գիտնականներ
Գիտություն և Մշակույթ
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ Ալցհայմերի հիվանդությունը կարող Է վարակիչ լինել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես Nature հանդեսում գրել են հետազոտողները, իրենց կատարած գիտափորձը ցույց է տվել, որ բետա-ամիլոիդների խմբից սպիտակուցը, որի կուտակումը ասոցացվում է հիվանդության հետ, կարող է ախտաբանական մեխանիզմ գործի դնել ուղեղում՝ այնտեղ ընկնելով դրսից:
Այդ հետազոտությունն առաջին անգամ ցույց է տալիս, որ նման ախտերը տեսականորեն կարող են փոխանցվել մարդուց մարդու:
Դրա հետ մեկտեղ հետազոտողներն ընդգծում են, որ հնարավոր չԷ Ալցհայմերի հիվանդությամբ վարակվել՝ շփվելով դրանով տառապող մարդկանց հետ:
Սակայն կա այն բանի տեսական հավանականությունը, որ բետա-ամիլոիդների խմբից սպտակուցը կարող Է փոխանցվել չմանրԷազերծված վիրաբուժական գործիքների միջոցով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)