Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Ռուսաստանում բենզինի վաճառքի նոր կարգ․ սահմանվել են խիստ կանոններ Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը Թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» անվտանգության սպառնալիք է. պատգամավոր Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը Այս պահին իրավապահները Իշխան Սաղաթելյանի տանն են. «Փաստինֆո» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» 

Երվանդ Քոչարի երևանյան և փարիզյան շրջանի գործերը մեկտեղվեցին Ազգային պատկերասրահի հարկի ներքո

Այլ

ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի գործունեության փարիզյան և երեւանյան շրջանի ստեղծագործություններն ամփոփվեցին մեկ ցուցահանդեսում: Գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, տարածական նկարչության օրինակներ. արվեստասերները սեպտեմբերի 10-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցեցին «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսի բացմանը:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը տեղեկացրեց, որ միջոցառումը կազմակերպվում է Երվանդ Քոչարի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ:

«Շատ սիրելով և գնահատելով Երվանդ Քոչարի արվեստը' շատ պատվաբեր եմ համարում ցուցահանդեսը: Ներկայացված են հայաստանյան և փարիզյան շրջանի գործերը: Նման ցուցահանդես կազմակերպելու ցանկությունը շատ մեծ էր», ցուցահանդեսի բացման մեկնարկին նշեց Արման Ծատուրյանը:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ նոր էր սկսում մտնել արվեստի ասպարեզ, երբ միությունում բացվեց Քոչարի ցուցահանդեսը: «Չեմ հիշում' որ թվականն էր: Իմ մտածելակերպի մեջ շատ բան փոխեց այն: Աչքիս առջև է անգամ, թե որ նկարը որտեղ էր կախված: Մեր հայ կերպարվեստի փառահեղ ստեղծագործողներից է, ինչքան էլ խոսենք, գովաբանենք, քիչ կլինի»,-իր հիշողություններով կիսվեց Կարեն Աղամյանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Քոչարն անսպառ է որպես արվեստագետ: Միայն այս երկու սրահներում ինչքան միտք, մոտեցում կա: Եթե անդրադառնանք Հայաստանում մի քանի տարի առաջ կազմակերպված սյուրռեալիստների ցուցահանդեսին, որտեղ առանձին հատվածով ներկայացված էին հայ նկարիչները, վստահությամբ կարող ենք ասել, որ նրանք առաջնային դիրքերում էին և նրանց շարքերում' Երվանդ Քոչարը: Նա մեծ էր ոչ միայն իր հանճարով, նաև իր փիլիսոփայությամբ, մտավորականի կեցվածքով, իր ստեղծած միջավայրով»,-նշեց նախարարը:

Փարիզյան շրջանից (1923-1936) ցուցահանդեսում ներառված են մի շարք գործեր, այդ թվում' 1925թ. «Ընտանիք սերունդներ» ստեղծագործությունը: Արվեստագետը ստեղծագործության ավանդական բովանդակությանը տվել է խոր իմաստ' հանգելով այն կարևոր մտքին, թե ընտանիքը մարդկության մի հանգույցն է, որի զորությունը սերունդների առողջ հաջորդականության մեջ է: Այս շրջանի աշխատանքներից ներկայացված են նաև «Հարություն» 1923 թ., «Տեսիլք. Քրիստոսն ու Մարիամ Մագդաղենացին» 1924 թ. և այլ գործեր:

Փարիզում Քոչարին լայն ճանաչում բերեցին նրա «տարածական նկարչության» նմուշները, որոնցում նա փորձել է նկարչությունը դնել ոչ միայն տարածական, այլև ժամանակային չափման մեջ' առաջարկելով քանդակագործության ու գունանկարի համադրման, ներդաշնակ սինթեզի սեփական տարբերակը: Ցուցահանդեսում տարածական նկարչությունից ներկայացված աշխատանքներն են՝ «Առաջին մեղսագործություն» 1927 թ., «Տոտեմ» 1929թ., «Երևան - Էրեբունի» 1968թ.
Երևանյան (1936-1979) շրջանի գործերում հատկանշական են հայկական էպոսի' «Սասունցի Դավթի» նկարազարդումները: Անցյալի հերոսականության հանդեպ իր վերաբերմունքի արտահայտությամբ ստեղծած այս նկարազարդումները դարձել են հայ նկարչության հիանալի նմուշներ: Դրանք ոչ միայն հայ գրքային արվեստի ստեղծագործություններ են, այլև գրաֆիկական ինքնուրույն արժեք ներկայացնող գլուխգործոցներ:

Ցուցահանդեսում ներառված են ստեղծագործություններ, որոնք նվիրված են հայ մեծերին' Սայաթ-Նովային, Տիգրան Մեծին, Վարդան Մամիկոնյանին, Դերենիկ Դեմիրճյանին, Ավետիք Իսահակյանին, Հովհաննես Թումանյանին: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 10-ը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Al Hadath. Ֆրանսիան չի աջակցի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունըՌուսաստանում բենզինի վաճառքի նոր կարգ․ սահմանվել են խիստ կանոններ Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը Թրամփը կանդրադառնա Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերելու դժկամությանը Թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» անվտանգության սպառնալիք է. պատգամավորԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱյս պահին իրավապահները Իշխան Սաղաթելյանի տանն են. «Փաստինֆո»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա ԿոսՎրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհըՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՀուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք»Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք»Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. ԺողովուրդԵրբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. գիտնական անդամները՝ ընդդեմ Արթուր Աթաբեկյանի՞. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Մահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՋրի բավարար օգտագործման կարևորությունըԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԳիշերային քնի կարևորությունը մարդու առողջության համարԼիոնել Մեսսին դարձավ Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկունԽուդաթյանն ու Մարթա Կոսը քննարկել են տրանսպորտային և էներգետիկ ծրագրերըՊանամայի ջրանցքը հայտնվել է գերտերությունների տնտեսական մրցակցության կենտրոնումՄիջուկային վերահսկողության հարցը վերադարձել է օրակարգՀորմուզով նավթն ու գազը մատակարարվում են մինչճգնաժամային ծավալներով․ Քրիս ՌայթՀայտնաբերվել է հիվանդությունները ախտանիշների ի հայտ գալուց տարիներ առաջ ճանաչելու նոր միջոցՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ․ Անկարայում 13 օրով արգելվել են ցույցերն ու ԱԹՍ-ների թռիչքներըԳիտնականները պարզել են, թե ինչու են տարեց մարդիկ ավելի դանդաղ քայլումԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքինԲարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին. Փարիզում արժևորել են ֆրանսիացի դիվանագետի ավանդըԳիտնականները հայտնաբերել են բջիջների ծերացման նոր պատճառԲիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը հաղթեց Էստոնիային՝ դուրս գալով երկրորդ ենթախումբԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներԹրամփը պահանջում է կտրուկ ավելացնել հրթիռների արտադրությունըԳտնվել է կաթվածից տարիներ անց շարժունակությունը բարելավելու միջոցԵրկրորդ սերնդի Mazda CX-5 քրոսովերի 10 թերություններ են հայտնաբերվելԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր
Ամենադիտված