Ադրբեջանն աշխարհում մանկական մահացության գծով առաջատարների շարքում է
Ադրբեջան
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ UNICEF (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) համատեղ հետազոտության մեջ ասվում է, որ չնայած 1990 թվականի համեմատ բարելավմանը, 1000 մարդուն ընկնող 52 մանկական մահացության վարկանիշով Ադրբեջանը վարկանիշային սանդղակում զբաղեցնում է 32-րդ տեղը:
Զեկույցում նշվում է, որ վարկանիշային սանդղակում Ադրբեջանը կարող է զգալի բարելավում արձանագրել 2030 թվականից ոչ շուտ' ՄԱԿ-ի նորածինների մահացության գծով 1000 մարդուն ընկնող սահմանված նվազագույն դեպքերի թվով հասնելով 32-ի:
Հետխորհրդային տարածքում մանկական մահացության վարկանիշով Ադրբեջանն առաջ է անցնում միայն Տաջիկստանից (72), Թուրքմենստանից (95) եւ Ուզբեկստանից (80):
ՄԱԿ-ի մանկական մահացության վարկանիշային սանդղակում Վրաստանը զբաղեցնում է 12-րդ, Հայաստանը' 14-րդ տեղը:
Անդրադառնալով թեմային' modern.az կայքը հայտնում է, որ 2015 թվականի առաջին կեսին Ադրբեջանում լույս աշխարհ եկած 78 400 մանուկներից 278-ը ծնվել են մահացած: Ողջ ծնվածների 41,7 տոկոսը տղաներ են, 36,7 տոկոսը' աղջիկներ:
ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ ներկայում աշխարհում ամեն օր 5 տարեկանից փոքր 16 հազար երեխա է մահանում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել