ԱԱ-2015. Դավիթ Սաֆարյանը տարավ բարդ հաղթանակ եւ կմրցի ադրբեջանցու հետ
Սպորտ
Լաս Վեգասում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն առաջին գոտեմարտում մրցեց պուերտոռիկացի Ֆրանկլին Գոմես Մատոսի հետ եւ բարդ պայքարում առավելության հասավ 6:4 հաշվով:
Աշխարհի չեմպիոնի հաջորդ մրցակիցը 1/16 եզրափակիչում կլինի ադրբեջանցի Թողրուլ Ասգարովը, որը 7:2 հաշվով պարտության է մատնել ղազախ Սայաթբեկ Օկասովին:
Սեպտեմբերի 10-ին հանդես են գալիս միայն 65 կգ քաշայինները:
Աղբյուրը՝ news.am


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու