«Ժողովուրդ». Արծվիկ Մինասյանին հորդորել են դադարեցնել «լռության ուխտը»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ օրերս տեղի է ունեցել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հանդիպումը, որի հիմնական նպատակը եղել է դաշնակցական պատգամավորին համոզել, որ նա փոխի լռելու իր որոշումը: Մարգարյանը պատգամավորին հորդորել է դադարեցնել «լռության ուխտը» եւ վերադառնալ ակտիվ քաղաքականություն:
Մեր տեղեկություններով՝ Ա. Մինասյանը խոստացել է առաջիկա ԱԺ քառօրյայում նոր Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ հանդես գալ ելույթով եւ ներկայացնել դիրքորոշումը, թե ինչու է ՀՅԴ-ն այդ փոփոխությանը դեմ եւի դեռ ինչ թերություններ ունի ներկայացված փաստաթուղթը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել