Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Ռուսաստանում բենզինի վաճառքի նոր կարգ․ սահմանվել են խիստ կանոններ Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը Թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» անվտանգության սպառնալիք է. պատգամավոր Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը Այս պահին իրավապահները Իշխան Սաղաթելյանի տանն են. «Փաստինֆո» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» 

ՀԱԿ. Իշխանությունները ամեն գնով փորձում են պահել մենաշնորհային համակարգը

Քաղաքական

Համաշխարհային տնտեսության մտահոգիչ զարգացումները և Ռուսաստանի արժույթի կտրուկ անկումը հերթական անգամ ծանր վիճակի մեջ են դրել ռուսական շուկայի հետ կապված Հայաստանի արտահանողներին, ինչպես նաև սեզոնային աշխատանքի մեկնող մեր բազմահազար քաղաքացիներին: Վտանգված է տրանսֆերտների հաշվին ապրող բնակչության տարրական կենսաապահովումը, դրամը նորից կանգնած է անվերահսկելի արժեզրկման եզրին: Այս մասին ասված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:

«Պաշտոնական վիճակագրական վերջին տվյալների համաձայն, առևտրի շրջանառությունը կրճատվել է ավելի քան 4%-ով, գործազրկությունը հասել է 20%-ի, բնակչության 32%-ը համարվում է աղքատ, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է ավելի քան 40%-ով, շարունակվում է ՀՆԱ-ի կառուցվածքում կուտակման բաժնի զգալի կրճատումը (ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա կդրսևորվի առաջիկա միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում): Ամբողջ Հայաստանում փակվում են բիզնեսներ, աճում են արտագղթի տեմպերը:

Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսության այս վիճակը և նրա խոցելիությունը միջազգային տնտեսական միտումների հանդեպ առաջին հերթին հենց իշխող ռեժիմի կառավարման արդյունք են. տասնյակ տարիների ընթացքում միտումնավոր ջախջախվել է միջին խավի մասնավոր նախաձեռնությունը և տնտեսական մրցակցությունը և Հայաստանում ստեղծվել է բացառապես իշխող վարչախմբի շահերը սպասարկող մենաշնորհային թալանի համակարգ: Ներկա ճգնաժամային իրավիճակը բոլոր պետություններից պահանջում է սեփական տնտեսության, արտադրողների և արտահանողների շահերի պաշտպանության նպատակով անհետաձգելի քայլեր, ներառյալ սեփական արժույթի համաչափ արժեզրկումը: Հենց դրան են ուղղված մի քանի պետությունների արձագանքող քայլերը վերջին շաբաթներին /Չինաստան, Ղազախստան, Վրաստան , Ադրբեջան և այլն/:

Մինչդեռ Հայաստանի իշխանությունների տնտեսական և ֆինանսա-վարկային քաղաքականությունը այս առումով հայտնվել է լիակատար փակուղու մեջ: Մի կողմից, ռուբլու արժեզրկման պայմաններում Հայաստանի արտահանողների և արտադրողների, և ընդհանրապես տնտեսության զարգացման շահերը պահանջում են դրամի վերահսկելի արժեզրկում և հակաճգնաժամային անհետաձգելի միջոցառումների իրականացում: Մյուս կողմից ակնհայտ է, որ իրենց հենց կողմից ստեղծված փակ մենաշնորհային համակարգի պայմաններում դրամի արժեզրկմանն ուղված քայլերը կառաջացնեն անվերահսկելի խուճապային գնաճ և բնակչության կենսամակարդակի կտրուկ անկում, ինչը հղի է սոցիալական պայթյունով:

Դրանից խուսափելու միակ միջոցը տնտեսության ապամենաշնորհացումն ու արդար մրցակցային միջավայրի հաստատումն է, մի բան, ինչն այս ռեժիմը չի անի, քանի որ երբեք չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է:

Իրավիճակն էլ ավելի է սրվում այն պատճառով, որ երկիրը ճգնաժամից դուրս բերելուն ուղղված հրատապ քայլեր իրականացնելու փոխարեն իշխանությունները նպատակադրվել են առաջիկա ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրման նպատակով ամեն գնով անցկացնել սահմանդրական փոփոխությունները: Այս ընթացքում, վախենալով սոցիալական հնարավոր պայթյունից, նրանք զերծ են մնալու տնտեսության աջակցության որևէ քայլից և առնվազն մինչև սահմանադրական հանրաքվեի անցկացումը շարունակելու են դրամի փոխարժեքի անկման զսպման քաղաքականությունը, էլ ավելի ծանրացնելով տնտեսվարողների առանց այդ էլ կործանարար վիճակը: Ըստ վարչախմբի ծրագրերի, սահմանադրական հանրաքվեի կեղծումը վերջնականապես կջարդի ժողովրդի դիմադրության կամքը, որից հետո տնտեսության և բնակչության կենսամակարդակի անկումը այլևս վտանգավոր չի լինի իշխանության պահպանման գործին: Փույթ չէ, որ մի քանի ամիս ժամանակ կորցնելու և արտաքին պահուստները էապես նվազեցնելու հետևանքով դրամի արժեզրկումը ձեռք կբերի անվերահսկելի բնույթ, իսկ Հայաստանի բնակչությունն ու ամբողջ տնտեսությունը կկրեն հավելյալ միլիարդավոր կորուստներ:

Եվ այսպես, պարզ է, որ իշխանությունները ամեն գնով փորձում են պահել մենաշնորհային համակարգը տնտեսության մեջ, այդ գործի հաջողության գլխավոր քաղաքական երաշխիք համարելով վերարտադրության սահամանդրափոփոխությունը: Իշխանությունների վերարտադրման այս ծրագիրը, այսպիսով, շատ թանկ է նստելու մեր ժողովրդի և երկրի տնտեսության վրա, առաջացնելով նորանոր տնտեսական ավերումներ և արտագաղթի նոր ալիք: Ուստի, հանցավոր այս ծրագրին «Ոչ» ասելը վերածվում է նաև «Ոչ»- ի ամբողջ այս ռեժիմին և նրա ստեղծած մենաշնորհային թալանի համակարգին»,- նշել են հայտարարության հեղինակները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Al Hadath. Ֆրանսիան չի աջակցի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունըՌուսաստանում բենզինի վաճառքի նոր կարգ․ սահմանվել են խիստ կանոններ Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը Թրամփը կանդրադառնա Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերելու դժկամությանը Թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» անվտանգության սպառնալիք է. պատգամավորԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱյս պահին իրավապահները Իշխան Սաղաթելյանի տանն են. «Փաստինֆո»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա ԿոսՎրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհըՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՀուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք»Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք»Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. ԺողովուրդԵրբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. գիտնական անդամները՝ ընդդեմ Արթուր Աթաբեկյանի՞. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Մահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՋրի բավարար օգտագործման կարևորությունըԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԳիշերային քնի կարևորությունը մարդու առողջության համարԼիոնել Մեսսին դարձավ Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկունԽուդաթյանն ու Մարթա Կոսը քննարկել են տրանսպորտային և էներգետիկ ծրագրերըՊանամայի ջրանցքը հայտնվել է գերտերությունների տնտեսական մրցակցության կենտրոնումՄիջուկային վերահսկողության հարցը վերադարձել է օրակարգՀորմուզով նավթն ու գազը մատակարարվում են մինչճգնաժամային ծավալներով․ Քրիս ՌայթՀայտնաբերվել է հիվանդությունները ախտանիշների ի հայտ գալուց տարիներ առաջ ճանաչելու նոր միջոցՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ․ Անկարայում 13 օրով արգելվել են ցույցերն ու ԱԹՍ-ների թռիչքներըԳիտնականները պարզել են, թե ինչու են տարեց մարդիկ ավելի դանդաղ քայլումԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքինԲարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին. Փարիզում արժևորել են ֆրանսիացի դիվանագետի ավանդըԳիտնականները հայտնաբերել են բջիջների ծերացման նոր պատճառԲիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը հաղթեց Էստոնիային՝ դուրս գալով երկրորդ ենթախումբԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներԹրամփը պահանջում է կտրուկ ավելացնել հրթիռների արտադրությունըԳտնվել է կաթվածից տարիներ անց շարժունակությունը բարելավելու միջոցԵրկրորդ սերնդի Mazda CX-5 քրոսովերի 10 թերություններ են հայտնաբերվելԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր
Ամենադիտված