«Մենք դուրս եկանք, ամեն ինչ նորմալ ա». բերման ենթարկված ակտիվիստներն ազատ են արձակվել
Բլոգոսֆերա
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իրենք ազատ են արձակվել և որ իրենց հետ ամեն ինչ կարգին է.
«Մենք դուրս եկանք' ամեն ինչ նորմալա...»,- գրել է ակտիվիստը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 5:30-ին, ոստիկանությունը բացել է Երևանի Բաղրամյան պողոտան, որտեղ նախորդ օրվանից նստացույց էին անում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները՝ փակելով պողոտան։ Իրավապահները, շղթա կազմելով, ակտիվիստներին դուրս են բերել պողոտայի երթևեկելի հատվածից՝ ստիպելով նրանց տեղափոխվել մայթեզրեր: Ակցիան ցրելուց հետո ջրցան մեքենայով մաքրվել է Բաղրամյան պողոտան:
Ցույցը ցրելու ժամանակ հավաքի մասնակիցներից 48-ը բերման էր ենթարկվել:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել