Եթե մեկնաբանեմ Կոստայի որակազրկումը, ինձ նույնպես կորակազրկեն. Մոուրինյու (տեսանյութ)
Սպորտ
Մենք երեք խաղով կորցրինք կարևոր ֆուտբոլիստի և չպետք է կորցնենք նաև մարզչին, այդ պատճառով էլ ավելի լավ է լռեմ: Այս մասին ասել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն՝ մեկնաբանելով Դիեգո Կոստայի երեքխաղայա որակազրկումը:
«Չեմ ցանկանում մեկնաբանել դա: Եթե սկսեմ հակասել, օրինակներ բերել, վերլուծել այն հուզական տեսանկյունից, ինձ նույնպես կարող են որակազրկել: Դա պետք չէ ո՛չ ինձ, ոչ թիմին: Մենք երեք խաղով կորցրինք կարևոր ֆուտբոլիստի և չպետք է կորցնենք նաև մարզչին, այդ պատճառով էլ ավելի լավ է լռեմ: Դաշտ դուրս չեմ գալիս, գոլեր չեմ խփում, սակայն նույնպես հանդիսանում եմ թիմի մասը և չեմ ցանկանում, որ իմ գործողությունները թիմի վրա բացասական ազդեն, դրա համար էլ կլռեմ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է լոնդոնյան թիմի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Կոստան երեք խաղով որակազրկվել է Անգլիայի առաջնության 6-րդ տուրում՝ «Արսենալի» դեմ հանդիպմանը՝ Կոսելնիի երեսին հարվածելու համար:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու