ԱՄՆ-ում հերքել են 2016 թվականին Գերմանիայում նոր միջուկային մարտալիցքեր տեղակայելու մտադրությունը
ԱՄՆ
Ընթացիկ տարում Գերմանիայում ամերիկյան B61-12 նոր ատոմային մարտալիցքեր տեղակայելու մասին խոսք չկա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությանը կից Միջուկային անվտանգության ազգային վարչության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Շելլի Լավերը: Սեպտեմբերի 24-ին նրա խոսքը մեջբերել Է ՏԱՍՍ-ը:
«B61-12-ի սերիական արտադրությունը կսկսվի 2020 ֆինանսական տարվանից ոչ շուտ»,- ճշտել Է Լավերը: Այս առնչությամբ նա «անստույգ» Է համարել արդեն 2016 թվականին Եվրոպայում նման ռազմամթերք ծավալելու վերաբերյալ լրագրային հոդվածները:
Եվրոպայում B61-12 արդիականացված միջուկային ռումբեր ծավալելու ԱՄՆ-ի մտադրության մասին, ռումբեր, որոնք կարող են օգտագործել Գերմանիայի ռազմաօդային ուժերի «Տոռնադո» ինքնաթիռները, հաղորդել Է ZDF հեռուստաալիքը:
Կրեմլում պատասխան քայլեր են խոստացել միջուկային զենքի տեղակայման դեպքում: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ դա շատ լուրջ քայլ Է, որը տանում Է Եվրոպա աշխարհամասում լարվածության շիկացման:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)