Իրական փաստերի հիման վրա նկարահանված «Էվերեստ» ֆիլմը հայկական կինովարձույթում է
Գիտություն և Մշակույթ
Իրական փաստերի հիման վրա նկարահանված և աստղային մեծ անձնակազմ ներառող «Էվերեստ» ֆիլմը հայկական կինովարձույթում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մոսկվա» կինոթատրոնից, սեպտեմբերի 24-ից ֆիլմը հնարավոր կլինի դիտել մեծ էկրաններին:
ԱՄՆ-ի արտադրության արկածային ֆիլմի հեղինակը Բալտազար Կորմակուրն է։ Ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա, որոնք տեղի են ունեցել Հիմալայներում 1996 թվականի մայիսին։ Կինոնկարը պատմում է 3 արշավախմբերի մասին, որը պետք է բարձրանային աշխարհի ամենաբարձր լեռը։ Մի քանի արշավականներ հայտնվում են ամենաուժեղ փոթորկի մեջ, և 5 մարդ մահանում է։ Զոհերն ավելի շատ կլինեին, եթե չլիներ հայտնի լեռնագնաց Անատոլի Բուկրեևը։ Նա միայնակ փրկեց 3 արշավականների՝ առանց վախենալու ուժեղ փոթորկից և անտեսանելիությունից։
Կինոնկարում խաղում են Ջեյք Ջիլենհոլը, Քիրա Նայթլին, Ջեյսոն Քլարքը, Ռոբին Ռայթը, Մարտին Հենդերսոնը և այլք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)