«Հրապարակ». ՀՀԿ-ում «կրիզիս» է. «քֆուրչի» կոլեգաներին պրոֆեսիոնալ փրկող է պետք
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է. «Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո էթիկայի հանձնաժողովը մնացել է առանց նախագահի, իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ Արթուր Սաքունցի դիմումն էլ՝ օդում կախված: Բանն այն է, որ ամեն նստաշրջանին կազմվող այս հանձնաժողովը ղեկավարելու հերթն այժմ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանն է՝ ԲՀԿ-ինը, որն էլ էթիկայի հանձնաժողովի անդամ, ապա նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահան Բաբայանի թեկնածությունը:
Իսկ թե ում կառաջադրի ՀՀԿ-ն էթիկայի հանձնաժողովում, առայժմ հայտնի չէ, սպասում են հերթական քառօրյայի ժամանակ ԱԺ նախագահի հայտարարությանը:
Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում իրավաբանական կրթությամբ պատգամավորների «կրիզիս» է, իսկ այս «մուխաննաթ» հանձնաժողովում իրավական ոլորտին տիրապետող տիրապետող, «քֆուրչի» կոլեգաներին պրոֆեսիոնալ փրկող է պետք:
Նշենք, որ էթիկայի հանձնաժողովի վարույթում է գտնվում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը` հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ: Վերջինս խոստացել էր բռնաբարել ու գլխատել նրանց, որոնք Սեյրան Օհանյանի «քեֆին» կպել են, մասնավորապես խոսքն ուղղելով լրագրողներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել