Զարուհի Փոստանջյանը միջազգային կառույցներից հստակ գնահատական է ակնկալում Ադրբեջանի գործողությունների առնչությամբ (տեսանյութ)
Քաղաքական
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մտահոգված է, որ միջազգային կառույցները հավասարության նշան են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, երբ ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է խախտում հրադադարի ռեժիմը և ոտնձգություն իրականացնում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով սեպտեմբերի 24-ի գիշերը հակառակորդի կողմից հայկական գյուղերի գնդակոծությանը, նշեց, որ ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա, քանի որ նրանք են կրակում, իսկ հայկական կողմը պաշտպանվող կողմն է:
«Այս դեպքում պարզ է, որ հավասարության նշան չպետք է լինի և հարկավոր է հստակ գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին: Այս առումով շատ անելիքներ ունենք. յուրաքանչյուր պաշտոնյա, նաև սփյուռքի մեր կազմակերպությունները պետք է ամեն ինչ անեն միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Ադրբեջանը կրակում է հայկական գյուղերի վրա, սպանում է խաղաղ բնակիչների»,- նշեց Փոստանջյանը:
Պատգամավորը ցավ հայտնեց, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները: Նրա խոսքով՝ հարկավոր է համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ակտիվություն զսպելու է անցանկալի հետևանքներից խուսափելու համար:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել