Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը շահագործման կհանձնվի 2013 թվականին
Վրաստան
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը (ԲԹԿ) շահագործման կհանձնվի 2013 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Արիֆ Ասկերովը։
Նրա խոսքերով, աշխատանքներն իրագործվում են ժամանակացույցի համապատասխան։ Ողիղ ելքով Եվրոպական երկաթուղային ցանց դուրս եկող նոր ճյուղի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2012–ի վերջը։
ԲԹԿ երկաթուղային տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագիծը ներառում է 98 կմ երկարությամբ Կարս-Ախալքալակի ճյուղի շինարարությունը, որի 68 կմ-ն բաժին է ընկնում Թուրքիայի, 30 կմ-ն՝ Վրաստանի տարածքին, հաղորդում է 1news.az–ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան