Սաակաշվիլին հրաժարական կտա՝ Աբխազիայից և Ցխինվալիի շրջանից ռուսական զորքերի հեռանալուց հետո
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել նախագահի պաշտոնից, եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը Աբխազիայից և Ցխինվալիի շրջանից, հաղորդում է NewsGeorgia–ն։
«Եթե Ռուսաստանը պատրաստ է Վրաստանին վերադարձնել օկուպացրած տարածքները և դուրս բերել իր զորքերն այդ տարածքից, ապա ես պատրաստ եմ ուղևորվել ցանկացած վայր և ստորագրել համաձայնագիր պարոն Մեդվեդևի հետ կամ Ռուսաստանի իրական ղեկավարի հետ նախագահի պաշտոնից իմ հրաժարականի և կառավարության լուծարման մասին՝ Աբխազիան և Ցխինվալիի շրջանը վերադարձնելու դեպքում», – հայտարարել է Սաակաշվիլին։
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանը Վրաստանի հետ հարաբերությունները կվերականգնի Սաակաշվիլիի հրաժարականից հետո։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ