Դաղստանում իրականացված պայթյունների հետևանքով զոհվել է 13 մարդ և վիրավորվել՝ 120
Տարածաշրջան
Մախաչկալայում իրականացված երկու հզոր պայթյունների հետևանքով զոհվել է 13, ավելի քանի 120 մարդ՝ վիրավորվել, հաղորդում է Interfax–ը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին։
Պայթյուններն իրականացվել են ոստիկանական անցակետի տարածքում։
«13 մարդ զոհվել է ահաբեկչության պատճառով, որոնցից երեքը՝ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ են, յոթը՝ ներքին գործերի նախարարության աշխատակից և մեկ հոգի զինվորական», – հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։
Ըստ նրա, 122 մարդ վիրավորվել, որոնցից 15–ն այս պահին գտնվում են ծանր վիճակում, իսկ 67 մարդու վիճակը՝ գնահատվում է միջին կարգի ծանր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան