ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսին կայցելեն տարածաշրջան
Տարածաշրջան
Մայիսին կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Ժան Ֆորի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի այցը տարածաշրջան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Լուրեր.com-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ համանախագահների այցի հստակ ժամկետը դեռ հայտնի չէ:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համանախագահները մայիսի 11-ին կլինեն Հայաստանում, 12-ին՝ Լեռնային Ղարաբաղում, իսկ 13-ին՝ Ադրբեջանում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան