Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Դիվանագիտական առաքելություններ
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոխորհրդարանի պատգամավոր Քրիստիան Վիգենինին:
Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստան-ԵՄ համակողմանի համագործակցության ընդլայնումը մշտապես հանդիսացել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից եւ վերջին շրջանում երկկողմ փոխայցելությունների եւ հանդիպումների ակնառու հաճախակիությունը դրա վկայություններից են:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ անդրադարձ կատարվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի ներկա փուլին, Եվրոնեստի շրջանակներում փոխգործակցությանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստիան Վիգենինը ընդգծեցին միջխորհրդարանական համագործակցության դերակատարությունը' նշելով որ այն երկխոսության եւ փոխըմբռնման համար արդյունավետ հարթակ է հանդիսանում:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)