Դաղստանի ՆԳՆ–ը չի հաստատել ահաբեկչության հետևանքով ևս մեկ զոհի մասին տեղեկությունները
Տարածաշրջան
Դաղստանի ներքին գործերի նախարարությունը չի հաստատել նախօրեին Մախաչկալայում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների հետևանքով ևս մեկ զոհի մասին տեղեկությունները, ըստ որի զոհվել է 14 մարդ։ Այս մասին հաղորդում է Ռիա նովոստին՝ հղում անելով Դաղստանի ՆԳՆ մամլո ծառայությանը։
Ըստ վերջին տվյալների, երկու պայթյունների պատճառով զոհերի թիվը չի գերազանցել 13-ը։ Մամուլում տեղ գտած տեղեկությունները, ըստ որոնց ոստիկանության ևս մեկ աշխատակից է մահացել, չի համապատասխանում իրականությանը », - նշված է մամլո ծառայության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան Մախաչկալայից դուրս եկող ոստիկանական անցակետի մոտ մահապարտ ահաբեկչի կողմից մեքենա է պայթեցվել, ինչից քիչ անց հնչել է երկրորդ պայթյունը՝ անցակետի մոտկայանված ճանապարահային ոստիկանության «Գազել» մակնիշի ավտոմեքենայի մոտ։ Երկու պայթյունների հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել է ավելի քան 100–ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան