Մախաչկալայում գտնվել է ահաբեկչության մահապարտ ահաբեկչի կտրված գլուխը
Տարածաշրջան
Դաղստանի իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են գանգի կտոր՝ կանացի մազերով, որից կարելի է ենթադրել, որ մահապարտ մյուս ահաբեկիչը կին է եղել, հաղորդում է Росбалт–ը։
Դաղստանի ներքին գործերի նախարարությունը երեկ հայտարարել էր մահապարտ ահաբեկիչներից մեկի հնարավոր ինքնությունը, որը հավանաբար Ռիզվան Ալիևն է։ Նույն աղբյուրը չի բացառել, որ երկրորդ մեքենան պայթեցվել է նրա քրոջ՝ Մուսլիմաթ Ալիևայի կողմից։ Սակայն իրավապահ մարմինները պաշտոնապես դեռ չեն հաստատել երկրորդ մահապարտ ահաբեկչի ինքնությունը։
Առաջին վարկածի համաձայն, Մախաչկալայում ահաբեկչություններն իրականացվել են մեկ տղամարդու և կնոջ կողմից, որոնք ենթադրաբար հարազատներ են։
Մի քանի օր առաջ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, ըստ որի՝ Դաղստանի իրավապահ մարմինները փնտրում են երկու կասկածյալ մահապարտ ահաբեկիչների, որոնք քույր և եղբայր՝ 19–ամյա Մուսլիմաթ և 23–ամյա Ռիզվան Ալիևներն են։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան