Ադրբեջանը հավատարիմ է արտաքին քաղաքականության մեջ բազմակողմանի մոտեցմանը. Էլմար Մամեդյարով
Ադրբեջան
Չնայած Ադրբեջանի մասնակցությանը «Չմիացման շարժմանը», եվրոպական և եվրաատլանտիկ կառույցներում ինտեգրվելը ինչպես միշտ, հանդիսանում է երկրի ռազմավարական նպատակը։
Այդ մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ասել է «The Business Year» պարբերականի՝ Ադրբեջանին նվիրված հատուկ թողարկմանը տված հարցազրույցում։
«Մենք Չմիացման շարժմանը մասնակցությունը և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները քննարկում ենք առանձին-առանձին»,- ասել է նախարարը։
Նրա խոսքերով, Չմիացման շարժմանը մասնակցությունը Ադրբեջանին հնարավորություն է տալիս համագործակցելու կազմակերպությանը մասնակից երկրների հետ տարբեր ոլորտներում, ինչպես նաև համաշխարհային կարգ ու կանոնը հարգող առավել արդարացի, հավասար օրենքին հասնելու նպատակով, ուստի պետք է նպաստել միջազգային հարաբերություններում «Չմիացման շարժման» կառուցողական դերին։
«Ադրբեջանը հավատարիմ է արտաքին քաղաքականության մեջ բազմակողմանի ու հավասարակշռված մոտեցմանը և ապացուցել է, որ նա հուսալի գործընկեր է, կասպյան-կովկասյան տարածաշրջանում»,- ասել է նախարարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան