Պուտինը խոստացել է օգնել կայունացնել իրավիճակը Հարավային Օսիայում
Տարածաշրջան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է օգնել կայունացնել իրավիճակը Հարավային Օսիայում և այդ հարցում հաստատել Ռուսաստանի պատրաստակամույունը, հաղորդում է Ռիա նովոստին։
«Մենք բոլորս գիտենք, թե ինչեր է նախորդել ձեր ընտրությանը։ Ես մեծ հույսեր ունեմ, որ իրավիճակը կկայունանա։ Հանրապետությունում բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրներ կան», - ասել է Պուտինը Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլյովի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։
Հիշեցնենք, որ Տիբիլյովը Հարավային Օսիայի նախագահ է ընտրվել ապրիլի 19-ին կայացած կրկնակի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան