Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով 4 մարդ է զոհվել
Վրաստան
Առնվազն 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 մանկահասակ երեխա, Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով։ Որոշ տվյալներով զոհվել է 5 մարդ։ «Россия24» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կան մեծ թվով տուժածներ և անհայտ կորածներ, հայտնում է rosbalt.ru–ն։
Ջրհեղեղն առաջացել է հորդառատ անձրևների պատճառով, ինչի հետևանքով էլ իր ափերից դուրս է եկել Քուռ գետը։ 3-մետրանոց ալիքի հարվածի հետևանքով բնակելի տուն է փուլ եկել, որում եղել է մի կին՝ իր երկու դուստրերի հետ միասին։
Ջրի տակ են անցել բազմաթիվ շենքերի ու շինությունների առաջին և նկուղային հարկերը։ Թբիլիսի որոշ հատվածներ ջրազրկվել և հոսանքազրկվել են։ Տարհանվում են վտանգավոր գոտում բնակվող թբիլիսցիները։ Ներկայումս քաղաքի փողոցներում ուժեղացված հսկողություն են իրականացնում փրկարարները, նրանց օգնում են զինվորականներն ու ուժային այլ կառույցների աշխատակիցները։
Լուսանկարը՝ newsgeorgia.ru–ի։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)