Իրանի և ՄԱԳԱՏԷ–ի միջև բանակցությունները մեկնարկել են
Իրան
Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում մեկնարկել են Իրանի իշխանությունների և ՄԱԳԱՏԵ–ի ներկայացուցիչների միջև բանակցությունները, հաղորդում է BBC Russian-ը։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր հանձնակատարը բանակցություններից առաջ հայտարարել է, որ Իրանը պետք է ՄԱԳԱՏԵ-ին հնարավորություն ընձեռի մուտք գործել այն օբյեկտներ, որոնք կարող են կապված լինել Իրանի միջուկային ծրագրի հետ։ Հանձնակատարը նաև պահանջել է տեղեկություններ տրամադրել բոլոր այն մարդկանց մասին, որոնք կարող են կապ ունենալ միջուկային ծրագրի հետ։
Հիշեցնենք, որ բանակցությունների նախորդ փուլը, որը տեղի էր ունեցել 2012-ի փետրվարին, անպտուղ էր։ Փորձագետները հույս են հայտնել, որ բանակցությունների նոր փուլը արդյունավետ կլինի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան