Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կպայքարեն երկու թեկնածու
Տարածաշրջան
Արտակարգ իրավիճակների նախարար Անատոլի Բիբիլյովը եւ կրթության նախկին նախարար Ալլա Ջոյևան 98,84% ընտրողների ընդհանուր հաշվարկով Հարավային Օսիայում կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում՝ ըստ նախնական տվյալների անցել են երկրորդ փուլ։
Այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձանաժողովը։ «Թեկնածուներից որեւէ մեկը չի ընտրվել Հարավային Օսիայի նախագահ, բոլորից շատ ձայներ հավաքել են Անատոլի Բիբիլյովը 25,44% եւ Ալլա Ջոյեվան 25,37%: Եթե թեկնածուներից որեւէ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա ԿԸՀ-ն նշանակում է նոր ընտրություն»,- հայտարարել է ԿԸՀ ներկայացուցիչը։ Ըստ ԿԸՀ ներկայացուցչի ընտրությունների մասնակցել է ընտրողների 67,5%-ը: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 27–ին։ Հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում