Ռուսաստանի և Հայաստանի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի. Դմիտրի Մեդվեդևը՝ Սերժ Սարգսյանին
Դիվանագիտական առաքելություններ
Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
ՌԴ վարչապետը Սերժ Սարգսյանին հավաստիացրել է, որ երկու երկրների միջև առկա համագործակցության զարգացումը կշարունակվի, և խոստացել, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում։
Մեդվեդևը որպես ՌԴ վարչապետ ողջունել է Սերժ Սարգսյանին և հույս հայտնել, որ երկու երկրների միջև առկա ջերմ փոխհարաբերությունները ապագայում ևս կզարգանան:
Վերջինս շնորհավորել է Սարգսյանին՝ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ «Ցանկանում եմ, որ դա անհրաժեշտ պայման լինի Հայաստանի՝ որպես պետության, արդյունավետ և աստիճանական զարգացման և, իհարկե, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար... Իսկ Ռուսաստանը, բնականաբար, բոլոր հնարավոր միջոցներով փորձելու է աջակցել այդ գործընթացներին»,- ասել է ՌԴ վարչապետը։
Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհավորել է Մեդվեդևին ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ ցանկացել հետագա աշխատանքում։ «Սա այն պաշտոնն է, որը սկզբունքային նշանակություն ունի մեր երկրների հարաբերություններում»,- շեշտել է ՀՀ նախագահը, հայտնում է Ռիա Նովոստին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)