ԼՂ հակամարտությունը հանդիսանում է տարածաշրջանի ամենածանր ու ամենացավոտ խնդիրը. Փաշազադե
Տարածաշրջան
ԼՂ հակամարտությունը հանդիսանում է տարածաշրջանի ամենածանր ու ամենացավոտ խնդիրը, հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն՝ ելույթ ունենալով Ստամբուլում Համաշխարհային քաղաքականության երկրորդ համաժողովում։
Ինչպես նա նշել է, ահաբեկչությունն ու ագրեսիվ անջատողականությունը լուրջ խնդիր է դարձել աշխարհում, ինչը բարձրացնում է գլոբալ խնդիրների՝ ռադիկալիզմի ու էքստրեմիզմի վերացման գործում ջանքերի միավորման անհրաժեշտությունը, հաղորդում է 1news.az–ը։
Նա նաև հայտարարել է, որ Ղուրանի այրելը այնպիսի հեղինակավոր երկրում, ինչպիսին է ԱՄՆ–ը, և դա կատարող քահանայի անպատիժ մնալը նոր պրովոկացիաներ է ծնում։
«Նման դեպքերի կանխման նպատակով անհրաժեշտ է իր մեջ կրոնական գործիչներ միավորող նոր կառույց ստեղծել։ Կրոնական գործիչները պետք է միավորեն իրենց ջանքերը։ Նրանք պետք է պահպանեն ու պաշտպանեն համամարդկային արժեքները»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան