Մախաչկալայում ահաբեկչության մեջ կասկածվողին վնասազերծելու հատուկ գործողություններ են սկսվել
Տարածաշրջան
Իրավապահ մարմինները հատուկ գործողություններ են սկսել Մախաչկալայում՝ շրջափակելով մայիսի 3–ին իրականացված ահաբեկչության մեջ կասկածվող ահաբեկիչի թաքնվելու վայրը, հաղորդում է Ռիա նովոստին՝ վկայակոչելով տեղի ուժային կառույցներին։
«Մախաչկալայի գյուղերից մեկում շրջափակվել է մի բնակարան, որտեղ թաքնվում են Մախաչկալայի դիվերսիոն ահաբեկչական խմբերը։ Նախնական տվյալներով՝ այդ ահաբեկիչը մասնակից է եղել մայիսի 3–ին ոստիկանության պահակակետի մոտ իրականացված ահաբեկչության իրականացմանը։ Այս պահին բանակցություն է ընթանում՝ ահաբեկիչներին հանձնվել համոզելու ուղղությամբ», – նշել է գործակալության աղբյուրը։
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Մախաչկալայում՝ ոստիկանության անցակետի մոտ, մահապարտ երկու ահաբեկիչները երկու հզոր պայթյուն էին իրագործել, ինչի պատճառով զոհվել էր 13 մարդ, վիրավորվել ավելի քան 100–ը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում