Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 300 անգամ
Տարածաշրջան
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: Այդ մասին ասված է ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան