Ադրբեջանցիները բողոքում են Իրանի «հակաադրբեջանական» քաղաքականության դեմ
Տարածաշրջան
Արտասահմանում ապրող ադրբեջանցիները պատրաստվում են զանգվածային բողոքի ցույցեր անցկացնել մի շարք երկրներում Իրանի դեսպանատների առջև՝ Ադրբեջանի ներքին գործերին Իրանի միջամտության «փորձերի» դեմ, հաղորդում է 1news.az–ը։
Մայիսի 19-ին Գերմանիայում և Դանիայում բնակվող ադրբեջանցիները Բեռլինում և Կոպենհագենում Իրանի դեսպանատների առջև բողոքի ցույցեր կանցկացնեն Թեհրանի քաղաքականության և Թավրիզում՝ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության դիմաց կայացած, «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի անցկացման հետ կապված՝ պատվիրված պիկետի դեմ։
Մայիսի 20-ին նման ցույցեր կանցկացվեն Հաագայում՝ Նիդեռլանդների խորհրդարանի առջև, Ստոկհոլմում՝ Շվեդիայում Իրանի դեսպանատան առջև, իտալական Լացիո քաղաքի, Փարիզի, Լոնդոնի, Տորոնտոյի, Մանչեսթերի կենտրոնական փողոցներում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան