Իրանը հետ է կանչել Բաքվում իր դեսպանին` այաթոլլա Համենեիին վիրավորելու համար
Տարածաշրջան
Պաշտոնական Թեհրանը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Մոհամմադ Բագիր Բահրամիին, հաղորդում է SalamNews–ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Որպես դիվանագետին հետ կանչելու պատճառ նշվում է Բաքվում Իրանի դեսպանատան առջև վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ հոգևոր առաջնորդ այաթոլլա Համենեիին վիրավորելը։ Ենթադրվում է, որ դեսպանը Թեհրան է կանչվել խորհրդակցության համար։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բաքվում Իրանի դեսպանատան առջև մի քանի բողոքի ցույցեր են տեղի ունեցել Թեհրանի «հակաադրբեջանական» քաղաքականության և այդ երկրի բազմամիլիոնանոց ադրբեջանական բնակչության իրավունքների խախտման դեմ։
Բողոքի ցույցերի ընթացքում քննադատական մեկնաբանություններով օգտագործվել են Իրանի նախագահի եւ հոգևոր առաջնորդի լուսանկարները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան