ՆԱՏՕ–ն Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից
Տարածաշրջան
ՆԱՏՕ-ն շարունակելու է Ռուսաստանից պահանջել, որպեսզի վերջինս հրաժարվի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց, հաղորդում է NewsGeorgia.ru–ն։
«Մենք շարունակելու ենք կոչ անել Ռուսաստանին՝ հրաժարվել Հարավային Օսիան և Աբխազիան՝ որպես անկախ պետություններ ճանաչելուց», - նշված է երկուշաբթի Չիկագոյում կայացած ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում։
Ինչպես հաղորդում է Ռիա նովոստին, հռչակագրում ողջունվում է Վրաստանի ուժի չկիրառման պարտավորությունները լիարժեք կատարելու փաստը և կոչ արել Ռուսաստանին փոխհատուցում տալ։
ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ինչպես նշված է հռչակագրում, կոչ են անում 2008–ից սկսված Կովկասի անվտանգությանն ու կայունությանն ուղղված Ժնևյան քննարկումների կողմերին կառուցողական դեր խաղալ և շարունակել աշխատանքները ԵԱՀԿ–ի, ՄԱԿ-ի և ԵՄ-ի հետ միասին Վրաստանի վիճելի տարածքների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան