Եթե դուք չեք սիրում հայերին, ապա ես հայ եմ, եթե հրեաներին, ապա ես հրեա եմ. Միխեիլ Սաակաշվիլի
Տարածաշրջան
Հայրենասիրությունն ու բոլոր էթնիկ խմբերի հավասարությունն ապահովում է Վրաստանի հաջողությունը, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Մարդիկ, որոնք դեմ են Վրաստանում առանձին էթնիկ խմբերի գոյությանը, սովորաբար լավ ֆինանսավորվում են տարբեր երկրներից։ Նրանք շատ լավ ֆինանսավորվում են», - ասել է Սաակաշվիլին՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Ռեյգանի անվան հիմնադրամում կայացած միջոցառմանը։
Ըստ նրա, հաջողությունը պայմանավորված է հենց նրանով, որ վրացի ժողովուրդը հարգում է բոլոր ազգերի իրավունքները, հաղորդում է GHN լրատվական գործակալությունը։
«Տեղեկություն է շրջանառվում, որ Սաակաշվիլին հայ է, հրեա է, կաթոլիկ է։ Դրա պատասխանը մեկն է. եթե դուք ատում եք հայերին, ապա ես հայ եմ, եթե ադրբեջանցիներին, ապա ես ադրբեջանցի եմ, եթե դուք չեք սիրում հրեաներին, ապա դուք ոչ մի տեղ չեք կարող գտնել ինձնից լավ հրեայի։ Սա իմ հայրենասիրությունն է և այն ապահովում է Վրաստանի հաջողությունը, քանի որ մենք կարողանում ենք միավորել այդ խմբերին», - ասել է նախագահը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան