Վնասազերծվել է չեչեն ահաբեկիչ
Տարածաշրջան
Չեչնիայի ոստիկանությունը մայիսի 26–ի գիշերը սպանել է կասկածյալ ահաբեկիչին, որը ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել, հաղորդում է Ռիա նովոստին։
Հատուկ գործողությունը սկսվել է 00:30–ին՝ Գրոզնիի Կեռլա–Յուրտ ավանում։ Ենթադրյալ ահաբեկիչին վնասազերծելու պահին վերջինս դիմադրություն է ցույց տվել և կրակել ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանների պատասխան կրակից սպանվել է կասկածյալ ահաբեկիչը։ Ոստիկանության կողմից տուժածներ չկան։
Ահաբեկիչի ինքնությունն արդեն պարզվել է։ Վերջինս Կեռլա–Յուրտ ավանի բնակիչ՝ 1990 թվականին ծնված Ադնան Սապարբաևն է։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է զենք և զինամթերք։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան