Ռուսաստանցի հայ գործարար, ով զբաղված է միայն հարցազրույցներ տալով և աջուձախ քննադատելով
Բլոգոսֆերա
«Ռուսաստանում շատ կայացած հայեր կան, որոնցից յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով օգնում է Հայաստանին, Արցախին և նպաստում հայկական գործոնի հզորացմանը' ոմանք բարձրաձայնելով իրենց կատարած աշխատանքը, ոմանք' ընդհանրապես մնալով լուռ: Ռուսաստանում կա մեկ հայ գործարար, ով իր կարգ ու կանոնով և պահվածքով տարբերվում է բոլորից, քանզի պարբերաբար հարցազրույցներ է տալիս' մտահոգ և շատ խելացի մարդու դեմք ընդունած, քննադատելով բոլորին և ամեն բան:
Մոսկվայում հայկական թանգարանի հիմնադիր համարվող Ռուբեն Գրիգորյանի հարցազրույցները լսելիս՝ ակամայից հիշում ես համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբան Ֆրեյդի սեփական լիբիդոն սուբլիմացնելու մասին տեսությունը և հասկանում, որ պարոն Ռուբենի՝ բոլորից և ամեն ինչից գժգոհ լինելու պատճառը չի բացառվում, որ կապ ունենա Ֆրեյդի հանրահայտ տեսության հետ' ժողովրդական լեզվով ասած՝ պարոն Ռուբենի լիբիդոն գլխին է տվել ( տարօրինակ է' ինչպե՞ս կարելի է ապրել Մոսկվայում ռուս գեղեցկուհիների միջավայրում և չկարողանալ սպառել սեփական սեռական էնեգիան):
Պարոն Ռուբենը քննադատում է Հայաստանի իշխանություններին, Ռուսաստանի հայերի միությանը, Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմը, Հայաստանյան ընդդիմությանը և այլն, և այլն, և այլն...
Պարոն Ռուբենը քննադատ է:
Իսկ եթե ավելի լուրջ, ինքնաբավ գործիչը պետք է իմանա իր խոսքի արժեքն ու գիտակցի, որ իր անորակ խոսքը կարող է փոշիացնել և հողին հավասարեցնել իր ամբողջ կյանքի անցած ուղին:
Ակնհայտ է, որ Ռուսաստանում մենք' հայերս, իսկապես հայրենանվեր և մեր երկրի շահերին ծառայող շատ գործիչներ ունենք, որոնցից կարող է օրինակ վերցնել պարոն Ռուբենը ու տարիներով ստեղծած իր ունեցվածքը ծառայեցնել մեր ժողովրդի շահերին, այլ ոչ միայն հանդես գալ մերկապարանոց և անհեթեթ քննադատություններով»:
Գրառումը՝ Հանուն Հայաստանի ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում