Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին Բախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով 20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները Ռոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել են Անհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. Tasnim 47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկը ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ է ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողությունները 

«Փաստ». Գազի սակագինը զգալիորեն նվազեցնելու ձևերն էլ կան, ճանապարհներն էլ, պարզապես դա ձեռնտու չէ իշխանություններին

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս, ընտրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ այս պահին Հայաստանում գազի սակագինը նվազեցնելու ռեսուրսներ դեռ չկան, իսկ ով որ կարող է նվազեցնել, թող ասի, թե ինչպես է մտադիր դա իրականացնել։
Նման հայտարարությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում ոլորտի փորձագետների մոտ, քանի որ գազի սակագնի իջեցման բազում չօգտագործված կամ «անտեսված» եղանակներ կան: Այսօր դրանցից միայն երկուսին կփորձենք անդրադառնալ:
Էներգետիկ–փորձագետ Էմիլ Սահակյանը, ով նաև գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ է եղել, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ առաջինը հարկավոր է գազի փոխադրման մայրուղային ցանցերի համակարգում գրանցվող «կորուստների» պատմությունը վերանայել:
«Պաշտոնական ցուցանիշների համաձայն' այն կոչվում է գազատարների տեխնոլոգիական անխուսափելի կորուստներ, որը տարեկան կազմում է մոտ 100 մլն խորանարդ մետր: Եվ ՀՀ կառավարության 2007 թ.–ին հաստատված մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոնակարգի համաձայն, կարող են որոշակի տեխնոլոգիական գործողությունների հետևանք լինել: Սակայն տերմինաբանության մեջ օգտագործվող «անխուսափելի» բառը մի կողմից' զարմանք է առաջացնում, իսկ մյուս կողմից այնպիսի պատրանքային իրավիճակ է առաջացնում, թե այդ կորուստների դեմ որևէ կերպ պայքարել հնարավոր չէ»,– ասաց Է. Սահակյանը:
Ի դեպ, գազի ընդհանուր համակարգը կազմված է երկու տարբեր՝ տեղափոխման և բաշխման համակարգերից: Գազի տեղափոխմամբ զբաղվում է «Արմտրանսգազ» կազմակերպությունը, որտեղ էլ գազի տեղափոխման ժամանակ գրանցվում են այսպես ասած՝ «գազի կորուստները»: Իսկ հետագայում արդեն պաշտոնական փաստաթղթերում այն ամրագրվում է որպես՝ «տեխնոլոգիական անխուսափելի կորուստ»:
«Նման բան իրականում գոյություն չունի և տեղափոխման ցանցերում կորուստներ չեն կարող լինել: Այն մտածածին, օդից վերցված և հորինված բառ է, որն օգտագործվում է «Գազպրոմ Արմենիայի» հաշվետվություններում գազաբաշխիչ ցանցում աշխատող անձնակազմին պաշտպանելու և մյուս կողմից էլ տպավորություն ստեղծելու համար, թե այդ կորուստները, իբրև թե, անխուսափելի են և դրա դեմ պայքարելը փաստացի անիմաստ է»,– ասաց Է. Սահակյանը:
Փորձագետը համոզված է, որ գազի ոլորտի պատասխանատուները շահարկելով հասարակության անտեղյակությունն այս հարցի մասին, արդեն երկար տարիներ է, ինչ այդ կորուստները մտցրել են գազի տարեկան հաշվետվություններում, սակայն իրականում գազի բարձր ճնշման տեղափոխման ցանցը պետք է ամբողջությամբ հերմետիկ լինի և տեսականորեն պետք է որևէ կորուստ չլինի: Իսկ այս դեպքում նման կորուստների ներառումը ընդհանուր հաշվեկշռի մեջ բերում է նրան, որ գազի սակագինը արհեստականորեն ուռճացվում է:
Մեկ ուշագրավ համեմատություն ևս: Եթե Հայաստանում գազի տեղափոխման խողովակաշարի երկարությունը նույնիսկ մոտ 1000 կիլոմետր լինի, ապա Ռուսաստանում այն տասնյակ հազարավոր կլիոմետրերի է հասնում, իսկ տեղափոխվող գազի ճնշումն էլ երկու անգամ ավելի մեծ է: Եվ եթե Ռուսաստանում նույնպես Հայաստանի նման կորուստները 3–4% կազմեին, ապա այդ երկրում ֆինանսական լուրջ կորուստներ կարձանագրվեին:
Փորձագետը «հուշում է», որ Հայաստանի գազային տնտեսության գազաբաշխման ցանցում տեխնոլոգիական կորուստների վերանայման խիստ պահանջ է հասունացել, քանի որ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի այդ օդից ծնված կորուստները նվազագույնը 90%–ով կրճատվեն:
«Այդ կորուստները անհիմն են և եթե հաշվի առնենք գազի գնման սակագինը, ապա կրճատելով կորուստները, համակարգի փոփոխական ծախսերը տարեկան կտրվածքով կկրճատվի առնվազն 150 միլիոն դոլարով: Դրա հետևանքով սպառողներին մատակարարվող գազի մեկ խորանարդի սակագինը համապատասխանաբար հնարավոր կլինի նվազեցնել նվազագույնը 5 դրամով»,– ասաց Է. Սահակյանը:
Մյուս հարցը, որը կրկին անհապաղ վերանայման կարիք ունի, գազի սակագնի հաշվարկման մեթոդաբանությունն է: Այն ամրագրված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թ.–ի որոշմամբ: Համաձայն այդ որոշման, գազի համակարգում փոխադրման, բաշխման և կարգավորման սակագները հաշվարկվում են կրկին հաշվի առնելով համապատասխան ցանցերի «կորուստները»: Այսինքն, որքան այդ կորուստների չափն ավելանում է, համապատասխանաբար ավելանում են նաև գազի բաշխման, տեղափոխման և կարգավորման ծախսերը:
«Այսինքն' գազի կորուստների ավելացումը ֆինանսապես ձեռնտու է գազամատակարարմամբ զբաղվող ընկերությանը: Եվ այդ պայմաններում ծիծաղելի է սպասել, որ գազի համակարգի աշխատակիցները համակարգի կորուստները նվազեցնելու ուղղությամբ որևէ ջանք գործադրելու ցանկություն կունենան, քանի որ դրանք անմիջականորեն կապված են համակարգի աշխատողների աշխատավարձերի չափերի հետ: Եվ այդ է պատճառը, որ նրանք ամենևին էլ շահագրգռված չեն այդ համակարգի «կորուստները» վերացնելու հարցում»,– ասաց Է. Սահակյանը:
Փորձագետը համոզված է նաև, որ անհրաժեշտ է անհապաղ վերանայել նաև այդ կորստաբեր մեթոդաբանությունը և այնտեղ նոր դրույթ ավելացնել, որ գազի համակարգի աշխատակիցների կողմից կորուստները չվերացնելու դեպքում նրանց համապատասխան ֆինանսական պատասխանատվության ենթարկեն: Այս երկու կետի վերանայման դեպքում Է. Սահակյանը վստահ է, որ հնարավոր կլինի սպառողներին մատակարարվող գազի սակագինը առնվազն 10 դրամով նվազեցնել»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացմանՏարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբՌուբիո. Թրամփը հիասթափված է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայությունիցԷմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողՖրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ ԴոնբասումReuters-ը բացահայտել է Հեգսեթի և Նեթանյահուի միջև գաղտնի բանակցություններըԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցումԱմերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել ԿիևինՎեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործումԿանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվելEFE. Ոստիկանությունը ցրել է Լիսաբոնում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ճամբարըՌուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույցՈւիթքոֆը Նորվեգիա է ժամանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԴատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդություններըԻնչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. Աբրահամյան
Ամենադիտված