Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան տուգանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին
Սպորտ
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան տուգանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին՝ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Չելսի»-ի դեմ խաղում ֆուտբոլիստների վարքագծի համար: Այս մասին տեղեկացնում է ասոցիացիայի մամուլի ծառայությունը:
Մանիկունացիները տուգանվել են 23 հազար եվրոյով՝ իրենց ֆուտբոլիստներին վերահսկել չկարողանալու համար:
Հիշեցնենք, որ հանդիպմանը Մոուրինյուի թիմի ֆուտբոլիստները ստացել են երեք դեղին քարտ, որոնցից երկուսը ստացել է Անդեր Էրերան և հեռացվել: Մանչեսթերցիները շատ են կանոնները խախտել նաև Էդեն Ազարի նկատմամբ:
Հանդիպումն ավարտվել է լոնդոնյան թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը