Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցը Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումը Վաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետ ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան «Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը 

Բռնություն-փող-բռնություն. ոչինչ ավելին…

Վերլուծական

Դատելով հատկապես Երևանում տեղի ունեցող իրադարձություններից, ինչու ոչ՝ նաև մարզերում օրըստօրե նորանոր երանգներ ընդունող որոշ գործընթացներից՝ 2017-ի ընտրությունները Հայաստանի նորանկախ քաղաքական պատմության էջերին հավերժանալու են բացառապես գորշ երանգներով. որոշ ռեյտինգայինների պահվածքն այս ընտրություններին բառացիորեն հիշեցնում է հազարամյակներ առաջ Հռոմի Կոլիզեումում ընթացող գլադիատորական մարտերի արյունաբու տեսարաններ, որոնք ոչ մի կերպ չեն կարող տեղավորվել ազատ ու, ինչպես ոմանք սիրում են շարունակաբար կրկնել, թափանցիկ ընտրությունների տրամաբանության սահմաններից ներս:

Թե ինչի հետ կարող է կապված լինել մարդակերության այս յուրատեսակ արշավը Հայաստանի քաղաքներով ու մարզերով, թե ինչով կարող է պայմանավորված լինել այսչափ մեծ ագրեսիան՝ որոշ վայ ռեյտինգայինների կողմից ցուցաբերվող, այնքան էլ դժվար չէ կռահել. այս ամենն ընդամենը պայմանավորված է նույն այդ վայ ռեյտինգայինների' շարքային ընտրողին առաջարկելու ոչինչ չունենալու իրողության հետ, գաղափարական բացարձակ սնանկությամբ ու, առհասարակ, սպառվածությամբ. ամենուրեք գործի է դրվում վաղուց իրեն սպառած անտիկ բարքերի մնացորդ դարձած բռնություն-փող-բռնություն արատավոր շղթան, ինչի արդյունքում վարկաբեկվում են ոչ միայն կամ նույնիսկ՝ ոչ այնքան նույն այդ «ռեյտինգային» կոչվածները, որքան խորհրդարանական ընտրություններն՝ առհասարակ:

Բավական է ընդամենը ուսումնասիրել վերջին իրադարձությունների քրոնիկոնը, որպեսզի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը. մի շարք մարզերում ու մայրաքաղաքում շարունակաբար գործադրվող տոտալ ահաբեկումները, կաշառատվությունները, վարչական ռեսուրսի անխնա ու բռի կիրառումը, այլևս կենցաղային մանրուք դարձած ծեծուջարդը, որոնց արդյունքում տուժում են ընդդիմադիր թևի ներկայացուցիչները' զորօրինակ՝ օրերս Վահան Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպը, գալիս են ընդամենը մեկ բան ապացուցելու՝ ռեյտինգային ընտրակարգի ներմուծումը կատարյալ դավադրություն է դարձել ընդդեմ բոլորի՝ թե՛ հանրութան, թե՛ քաղաքական համակարգի, թե՛ ընտրական ողջ գործընթացի: Ի դեպ, վերջին դեպքի մասին. նմանատիպ իրադարձությունները հեշտ մոռացվողներից չեն, ու  ո՛չ  Կարապետյանը, ո՛չ էլ, առավել ևս, Գագիկ Ծառուկյանը՝ չեն պատրաստվում մոռացության մատնել տեղի ունեցածը…

Իսկ այս ամենը մի շատ բնական հարց է առաջ բերում՝ ասենք, ո՞րն էր իմաստը՝ ներդնելու մի համակարգ, որը բացի բռնությունից, կաշառատվությունից, ահաբեկումներից, արյունահեղությունից ու էլի նմանատիպ անմարդկային երևույթներից, ուրիշ ոչինչ չտվեց ու, վստահաբար, չի էլ տալու Հայաստանին. այս ամենի արդյունքում ընդամենն ականատես ենք դառնում համընդհանուր խայտառակության, որին ոչ մի արդարացում որևիցե պարագայում չի կարող լինել:

Հետո էլ ոմանք նույն այդ վայ ռեյտինգայններից, իրենց հանրային հանդիպումներում, միտինգներում կամ չգիտես էլ ինչերում քաղաքակրթվածության դիմակը երեսներին, պես-պես ելույթներ են ունենում, խոստումներ հնչեցնում, պայծառ ու անզուգական ապագա խոստանում նրանց, որոնց դեմ իրականում օրնիբուն նպատակամիտված գործողություններ են իրականացնում. անկասկած, այն ամենն, ինչ տեղի է ունենում ներկայում, այս ողջ խայտառակությունը ուղղված է ընդդեմ հասարակության, ընդդեմ հանրության կոլեկտիվ շահերի ու ընդդեմ հայոց պետականության: Փոխարենը բեմահարթակներից քաղաքական բաժակաճառեր հնչեցնելու՝ վատ չէր լինի, եթե գոնե մի պահ իրենք իրենց հաշիվ տային, սաստեին ինք զինքն ու գիտակցեին' մարդ ծեծելով՝ քաղաքական բարձունքների անհնար է հասնել:

Չնայած՝ ինչի՞ մասին ենք խոսում. լավ էլ ծեծում են ու լավ էլ բարձունքների հասնում…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին
Ամենադիտված