Մխիթարյանին, Իբրային ու Պոգբային հաջողվեց ձեռք բերել, քանի որ նրանք գիտեն` թիմը խաղալու է Չեմպիոնների լիգայում. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, որ աղմկահարույց տրանսֆերներ իրականացնելու համար պարտադիր չէ, որ թիմը խաղա Չեմպիոնների լիգայում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ուժեղ ակումբ է: Իբրահիմովիչը կարող էր մինչև հիմա հանդես գալ ՊՍԺ-ում, Մխիթարյանը`«Բորուսիա»-ում, Պոգբան`«Յուվենտուսում», բայց մեզ հաջողվեց նրանց ձեռք բերել, քանի որ նրանք գիտեն` վաղ թե ուշ՝ մանչեսթերյան թիմը դուրս կգա Չեմպիոնների լիգա: Եթե որևէ ֆուտբոլիստ չի ցանկանա մեզ միանալ միայն նրա համար, որ մենք Չեմպիոնների լիգայում չենք, ապա ուրախ կլինեմ, որ այդ խաղացողը մեր թիմում չլինի»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը