Կլոպն իր աջակցությունն է հայտնել Մոուրինյուին
Սպորտ
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իր աջակցությունն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին:
Պորտուգալացի մասնագետը իր դժգոհությունն էր հայտնել և նշել, որ FA-ն և ԱՊԼ-ը խաղերի ժամանակացույցը կազմելիս՝ հաշվի չեն առնում եվրագավաթներում հանդես եկող ակումբների շահերը:
Մոուրինյուն դժգոհել էր, որ Եվրոպայի լիգայում «Ռոստով»-ի դեմ խաղից հետո թիմին կիրակի առավոտյան սպասվում է «Միդլսբոր»-ի հետ դիմակայությունը:
«Լսել եմ` ինչ է ասել Մոուրինյուն: Կարող եմ ասել, որ անցյալ տարի նույն իրավիճակում մենք էինք: Հինգշաբթի խաղացինք «Վիլյառեալ»-ի, իսկ կիրակի՝ «Սուոնսի»-ի հետ: Այդպես պետք չէ վարվել, պետք չէ մեր կյանքը բարդացնել: Նրա հետ համաձայն եմ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ